Սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրից Գյումրիում օգտվել է առաջին շիրակցին

14.03.2022 - 16:31 դիտում

«Գյումրի» բժշկական կենտրոնի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի բաժանմունքը պատրաստ է ընդունել հիվանդներին ու բուժման պետական ծրագրով համապատասխան օգնություն ցուցաբերել երկու մեթոդներով։
Մայրաքաղաքից հետո Շիրակը մարզերից առաջինն է, որտեղ ներդրվել է ծրագիրը: Նախկինում հիվանդներին պետք էր հասցնել Երեւան, ինչը կաթվածի պարագայում, ժամանակի հետ կապված, ռիսկային էր, երբեմն` ոչ արդյունավետ: Այս ծրագրով հնարավոր կլինի փրկել կյանքեր:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ