Սուրեն Պապիկյանն Իրանի ԶՈՒ շտաբի պետի հետ քննարկել է ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

6.03.2024 - 23:18 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ