60 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
60 կգ քաշային կարգում, ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն:
Հնչել է ՀՀ պետական օրհներգը: