Սուրեն Պապիկյանը Խաչիկ գյուղում հանդիպել է բնակապահովման ծրագրի շահառուներին

17.08.2024 - 18:34 դիտում
Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Խաչիկ գյուղում հանդիպել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (որի շրջանակում քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն՝ սեփական տուն կառուցելու համար) շահառուների և տները կառուցող շինարարների հետ: Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Կառավարության ներդրած ծրագրի շահառուից հետաքրքրվել եմ աշխատանքների ընթացքի մասին և ողջունել ընձեռված հնարավորությունից օգտվելու որոշումը»,- գրել է Պապիկյանը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ