Սուրեն Պապիկյանը՝ սահմանային իրադրության մասին

Աստղիկ Խաչատրյան 15.06.2023 - 22:33
15.06.2023 - 22:33 դիտում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում անդրադարձավ սահմանային իրադրությանը և ադրբեջանական կողմի ագրեսիային։

«Ակնհայտ է, որ այն ամենն ինչ կատարվում է թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ դրան հաջորդող իրական հողի վրա իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար, որ հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում և մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը»,-ասաց նա։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած դեպքը կապում է ՀՀ պետական խրհրդանիշների օրվա հետ։

«Իրենք փորձել են այս ձևով ևս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը, բայց ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել։ Ցավոք՝ դիպուկահարի կողմից կա մեկ վիրավոր, իրենք նույպես հայտնել են վիրավորի մասին»,-ասաց նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ