Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

Աստղիկ Խաչատրյան 29.08.2024 - 20:50
29.08.2024 - 20:50 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) տարածքներում:

Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրում քննարկմանը մասնակցել են նաև համալիրի վերականգնման աշխատանքները հովանավորող «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչները:

Երկու հուշարձանների վերականգնման նախագծերը և կոնստրուկտորական մասերը նախորդ նիստերին ստացել էին դրական եզրակացություն: Տեղում քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած կոնստրուկտորական խնդիրները, իսկ հեղինակների կողմից առաջարկվող լուծումներն արժանացել են հավանության:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ