Սունակը Զելենսկուն խոստացել է օգնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ամրացնելու գործում

19.11.2022 - 20:43 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Կիև, հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: Սա ՄԹ նորընտիր վարչապետի առաջին արտասահմանյան այցն է:

Կիևում Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Ուկրաինային ամրացնել հակաօդային պաշտպանությունը: Լոնդոնը Կիևին կփոխանցի 125 միավոր ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև հատուկ զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի վերակառուցման ծրագրերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ