Սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին

Աննա Կոստանյան 14.03.2025 - 14:10
14.03.2025 - 14:10 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
🔻 Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։
Աննա Ժամակոչյանը խոսել է ծրագրի նպատակի, շահառուների շրջանակի և մի շարք այլ ընթացակարգային հարցերի մասին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառումը կիրականացվի ԼՂ հայրենակիցներին ուղղված մյուս ծրագրերին զուգահեռ։
Նիստի մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը․ հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ