Սոչիում Փաշինյանին տրված խոստումներն անշեղորեն կատարվել են. Միշուստին

Աննա Կոստանյան 19.07.2023 - 16:34
19.07.2023 - 16:34 դիտում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՌԴ տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցներին՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի թողունակությունը մեծացնելու համար, նշում է ՏԱՍՍ-ը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն այդ մասին խնդրել էր: Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անշեղորեն կատարվել են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մաքսավորներին, որոնք տրանսպորտի նախարարության և այլ գերատեսչությունների մասնագետների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել՝ ապահովելու, որ «Վերին Լարս»-ի թողունակությունը մեծացնելուն առնչվող բոլոր հարցերը լուծվել են»,- հավելել է ՌԴ վարչապետը։

Ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումները կատարվում են ցամաքային ճանապարհով՝ «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ նշել էր, որ «Վերին Լարս» անցակետով երթևեկության գոտիների թիվը 11-ից հասել է 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքն օրական 300-ից դարձել է 1400 տրանսպորտային միջոց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ