Սոչիում այսօր կկայանա Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Աստղիկ Խաչատրյան 26.11.2021 - 09:59
26.11.2021 - 09:59 դիտում

Այսօր Սոչիում ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ին պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար նախանշել հետագա քայլերը։

Բացի այդ, առանձին ուշադրություն կենտրոնում կլինեն առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերը: Նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի առանձնազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ