Մայրուղին երկկողմանի խցանված է. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուս կողմով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։
Սոթք–Քարվաճառ մայրուղին նոյեմբերի 25-ին, պաշտոնապես կփակվի։ Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանը տեղից ցույց է տալիս ճանապարհի երթևեկության վերջին օրը։
Սոթքի ճանապարհին հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ, որն այսօր ծանրաբեռնված աշխատում է։ Մայրուղին խցանված է երկու կողմում էլ. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուսով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։
Այսուհետ Արցախը Հայաստանին կկապվի միայն Լաչինի միջանցքով։
Ստեփանակերտ – Դրմբոն – Դադիվանք – Սոթք – Վարդենիս ճանապարհով անցնելիս կարելի է զմայլվել Թարթառ գետով, սաղարթախիտ անտառներով, Քարվաճառի ժայռերով և ալպյան մարգագետիններով։
Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ: