Սոթք–Քարվաճառ մայրուղին վաղը կփակվի. տեսանյութ` ծանրաբեռնված ճանապարհից

Աննա Կոստանյան 24.11.2020 - 18:27
24.11.2020 - 18:27 դիտում

Մայրուղին երկկողմանի խցանված է. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուս կողմով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։

Սոթք–Քարվաճառ մայրուղին նոյեմբերի 25-ին, պաշտոնապես կփակվի։ Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանը տեղից ցույց է տալիս ճանապարհի երթևեկության վերջին օրը։

Սոթքի ճանապարհին հայտնվել է հայկական եռագույնով ներկված անցակետ, որն այսօր ծանրաբեռնված աշխատում է։ Մայրուղին խցանված է երկու կողմում էլ. մի կողմով արցախցիները վերադառնում են Ստեփանակերտ, մյուսով Դադիվանք այցելածները վերադառնում են Հայաստան։

Այսուհետ Արցախը Հայաստանին կկապվի միայն Լաչինի միջանցքով։

Ստեփանակերտ – Դրմբոն – Դադիվանք – Սոթք – Վարդենիս ճանապարհով անցնելիս կարելի է զմայլվել Թարթառ գետով, սաղարթախիտ անտառներով, Քարվաճառի ժայռերով և ալպյան մարգագետիններով։

Ճանապարհի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին։ Այն հիմնովին վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով՝ համայն հայության հանգանակությունների շնորհիվ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ