Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Աստղիկ Խաչատրյան 10.10.2024 - 21:29
10.10.2024 - 21:29 դիտում

Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ նրանք Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն է, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են: Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ