Սյունիքում բարձրացվել է Հայաստանի թերևս ամենաբարձր հայկական եռագույնը

Գոհար Ստեփանյան 17.01.2021 - 15:17
17.01.2021 - 15:17 դիտում

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այսօր Սյունիքում բարձրացվել է Հայաստանի թերևս ամենաբարձր դրոշը։

«Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ