Սյունիքի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Աստղիկ Խաչատրյան 31.10.2025 - 23:35
31.10.2025 - 23:35 դիտում

Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 30-ին Վերին Խոտանան բնակավայրում ծառայություն կատարելիս ստուգել են կայանված «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում հայտնաբերել են մոտ 4 խմ փայտանյութ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Շինուհայրի բնակիչ 48-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ այն ձեռք է բերել Վերին Խոտանան բնակավայրի հարակից անտառից։

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ