Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն։
Այս մասին տեղեկանում ենք «հրապարակային ծանուցումների azdarar.am կայքից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 11:40-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-604 հեռախոսահամարին»,- նշված է Հունան Պողոսյանի, որդու՝ Հովհաննես Պողոսյանի ու ևս մեկ անձի՝ Նունե Հովհաննեսի Պողոսյանի հրապարակային ծանուցագրում։