Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է Կապանի ԲԿ ու տեսակցել ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին

29.04.2024 - 00:16 դիտում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն ու տեսակցել ավտոբուսի երեկվա վթարից տուժած քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:

Նա շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավորների առողջական վիճակով ու շուտափույթ ապաքինում մաղթել նրանց։

Ն․ Ղազարյանը վթարից տուժած և ԲԿ-ում գտնվող երեխաներին՝ նվերներ, կանանց ծաղիկներ էր տարել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ