Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ դրական դինամիկա կա

9.06.2022 - 21:12 դիտում

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Աղջնակը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ:

Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա:

4-ամյա տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ