Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ

2.04.2022 - 21:30 դիտում

Սլովակիան հանդես է եկել ռուսական բնական գազի դիմաց վճարման հարցում Եվրամիության երկրների դիրքորոշումների համակարգման նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը:

«Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում Եվրամիության մոտեցման համակարգում»,- նշել է Հեգերը՝ անհրաժեշտ համարելով պահպանել ԵՄ երկրների միասնությունը բնական գազի գնման հարցում։

Սլովակիայի վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանը ձգտում է խաթարել գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը՝ պահանջելով ռուբլով վճարումներ: Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները կշարունակեն ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով և դոլարով՝ համաձայն «Գազպրոմի» հետ պայմանագրերում ամրագրված պայմանների։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ