Սի Ծինփինին սպասում եմ Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ. Պուտին

1.04.2025 - 19:23 դիտում

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել Է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իին:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Սի Ծինփինին սպասում է Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։

«Մենք միասին կնշենք այդ հոբելյանը՝ նացիստական Գերմանիայի և ռազմատենչ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը»,- ասել է Պուտինը:

Նա գոհունակություն է հայտնել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների անմիջական աջակցությամբ։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, չինական կողմից՝ ՌԴ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Չժան Հանհուեյը և ԱԳ նախարարի օգնական Լյու Բինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ