Սիրիան աջակցում է անկախ պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների պայքարին. Բաշար ալ Ասադ

14.10.2023 - 16:27 դիտում

Սիրիան աջակցում է անկախ պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների պայքարին՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

Նրա խոսքով՝ «ժամանակն է վերջ դնել Իսրայելի հանցագործություններին և պատասխանատվության ենթարկել 70 տարի շարունակ պաղեստինցիներին ճնշելու համար»:

Ավելի վաղ՝ Աբդոլլահիանն այցելել էր նաև Բաղդադ և Բեյրութ, կոչ արել իսլամական պետություններին շտապ խորհրդակցություն անցկացնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել աջակցությունը պաղեստինցիներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ