Սիրիայում համաներում է շնորհվել ահաբեկչական գործունեությամբ զբաղված քաղաքացիներին

30.04.2022 - 22:21 դիտում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել ահաբեկչական գործունեությամբ զբաղված քաղաքացիների համընդհանուր համաներման մասին:

SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրամանագիրը քրեական պատժից ազատում է ահաբեկչական այն հանցագործությունների համար, որոնք չեն հանգեցրել մարդկանց մահվան:

Միևնույն ժամանակ, տուժած անձինք իրավունք ունեն դատական հայց ներկայացնելու համաներման արժանացած ահաբեկիչների դեմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ