Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են Երևանում ձերբակալվել․ Մարաշի ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 26.05.2025 - 16:03
26.05.2025 - 16:03 դիտում

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։
Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22.30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի զինծառայողի օգնությամբ:
27 և 26 տարեկան երիտասարդները տեղափոխվեցին Մարաշի բաժին: Խուզարկությամբ 27-ամյա երիտասարդի ուսապարկում հայտնաբերվեց մոտ 140 գրամ սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով «PVP», նաև զիպ փականով 40 դատարկ փաթեթ ու էլեկտրական կշեռք։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ