Սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո․ ՇՄՆ խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 22.01.2024 - 19:22
22.01.2024 - 19:22 դիտում

Սևանա լճում սիգի որսի արգելքը ոչ թե երկարաձգվել է, այլ կթույլատրվի միայն կառավարության համապատասխան որոշումից հետո, ինչպես եղել է նախորդ բոլոր տարիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը:

«Նոյեմբերի 15-ից Սևանա լճում արգելված է սիգի որսը մինչև արդյունագործական որսի չափաքանակների և ժամանակահատվածի հաստատումը։

2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, ամբողջ հանրապետության տարածքում իրականացվել են խստացված միջոցառումներ»,-գրել է Հակոբյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ