Սեփական եկամուտների ամենաբարձր ցուցանիշը Անիում, ամենացածրը՝ Ախուրյանում . կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

4.04.2024 - 17:40 դիտում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորւթյամբ Մարալիկում տեղի ունեցավ մարզխորհրդի արտագնա նիստը: 2024թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ Շիրակի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 78.3 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում սեփական եկամուտների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Անի համայնքում՝ 113.4 տոկոսով, ամենացածրը՝ Ախուրյան համայնքի կատարողականն է։ Համայնքապետերի խոսքով, կա 2 խնդիր, հարկերի ուշ հավաքագրումը առաջին հերթին կապված է մեր մարզում մաքսազերծված ու գրանցված , սակայն Ղազախստանում շահագործվող մեքենաների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ