Երեխաների պաշտպանության օրը Գյումրիում արդեն ավանդույթ է դարձել նշել «ՄԵՆՔ» երիտասարդական նախաձեռնության հյուրընկալ հարկի տակ։ Այսօր էլ այդ օրն առանձնացավ իր տոնական շուքով՝ լցված երգով, պարով, ժպիտներով ու մանկական մաքուր ուրախությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր «ՄԵՆՔ» նախաձեռնության և Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության համատեղ ուժերով։
Սեր, ջերմություն ու հոգատարություն երեխաներին
1.06.2025 - 20:20
նախորդ գրառումը