Սեուլի իշխանությունները 3700 անհայտ կորածի մասին հաղորդում են ստացել հրմշտոցից հետո

30.10.2022 - 13:57 դիտում

Սեուլի կառավարությունը 3757 անհայտ կորածի մասին հաղորդում է ստացել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրմշտոցից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հայտնում են կորեական լրատվամիջոցները։

CNN-ի տվյալներով՝ մահացածների ավելի քան 90%-ի ինքնությունը արդեն պարզվել է։ Միաժամանակ մոտ 10 անձի ինքնությունը պարզել չի հաջողվում, քանի որ նրանցից մի քանիսը 17 տարեկանից փոքր են, չունեն ազգային ինքնության փաստաթուղթ։ Անհայտ անձանց թվում կան նաև օտարերկրացիներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ