Սեբաստիայի փողոցում հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 3 տուժած

Աստղիկ Խաչատրյան 21.09.2024 - 19:14
21.09.2024 - 19:14 դիտում

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում․ կա 3 տուժած։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ