ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին

Աննա Կոստանյան 25.04.2025 - 17:04
25.04.2025 - 17:04 դիտում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են:

«Հիմք  ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ