ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության որոշումը ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին։
«Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և նրա լիազորությունները դադարեցվել էին։ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանը Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է: