ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը. Համբիկ Սարաֆյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Աննա Կոստանյան 3.06.2024 - 15:35
3.06.2024 - 15:35 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները:

Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը:

Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ