Սա երկու երկրների միջև փոխադարձ վստահությունը խթանելու ջանքերի շարունակությունն է. ԵՄ հայտարարությունը՝ 10 ռազմագերիների վերադարձի մասին

Աստղիկ Խաչատրյան 19.12.2021 - 14:10
19.12.2021 - 14:10 դիտում

Հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ գրասենյակի Ֆեյսբուքի էջում։

«Այս կարևոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը»,-նշված է գրառման մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան. հայտնի են նրանց անունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ