Սարյան փողոցում պայթյունի հետևանքով կա երկու տուժա«։ Այս մասին 1Lurer.am-ին տեղեկացրին ՆԳՆ-ից։
«Նախնական տեղեկություններով՝ կա երկու տուժած։ Նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը բուժօգնություն է ստացել տեղում»,- տեղեկացրին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից 1Lurer.am-ին տեղեկացրել էին, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։