ՍԱՏՄ-ն վերսկսել է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված ստուգայցերը. վերահսկողությունը խստացվում է

Աննա Կոստանյան 20.08.2021 - 10:00
20.08.2021 - 10:00 դիտում

Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում: Հաջորդիվ ստուգայցեր կլինեն նաև հանրային սննդի օբյեկտներ և սննդամթերքի արտադրամասեր:

Այսօր Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներ: Կորոնավարակի կանխարգելման հիմնական պահանջները չեն փոխվել. աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Որոշ խանութներում հակահամաճարակային կանոնները պահպանված չէին: Այդ տնտեսավարողներն առաջին անգամ խիստ նախազգուշացվել են, իսկ խախտումների կրկնվելու դեպքում՝ կտուգանվեն 100-ից 300 հազար դրամի չափով:

Ստուգայցերը շարունակվելու են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ