ՍԱՏՄ-ն «Մայոնեզ»-ի արտադրությունը կասեցրել է

7.10.2025 - 21:52 դիտում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից:

Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Մայոնեզ»-ի արտադրությունը, կասեցվել է: Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ «Մայոնեզ»-ի արտադրությունը իրավական ակտերով պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ