Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Աստղիկ Խաչատրյան 24.09.2024 - 20:27
24.09.2024 - 20:27 դիտում

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանին:
«Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը և հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում աշխատանքները լավ լուրերով ավարտին կհասցվեն։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ փոխադարձաբար դրական քայլեր ենք անում։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում գրանցվելիք զարգացումները Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա էլ դրական ազդեցություն կունենան»,- ասել է Թուրքիայի նախագահը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ