ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքել են։
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քնննչական կոմիտեից:
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ ՀՀ-ում ԼՂ մշտական ներկայացուցչության մոտից, ՀՀ քննչական կոմիտեն պատրաստվում է առգրավել սեփականության իրավունքով Լեռնային Ղարաբաղին պատկանող ավտոմեքենան։
Ըստ նրա՝ դա սեփականության իրավունքով ԼՂ-ի նախկին նախագահի թիկնազորին պատկանող ավտոմեքենան է, որը վարում է Աշոտ Դանիելյանը։
Փաստաբանի խոսքով՝ կանչվել է տարհանող մեքենա, իրենց փոխանցվել է, որ մեքենան առգրավվելու է թմրամիջոցների ապօրինի իրացման քրեական վարույթի շրջանակներում, այն վարելիս են եղել կեղծ համարանիշներով:
«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ մեքենան առգրավելու որոշումը կայացվել է հենց Աշոտ Դանիելյանին վերաբերող գործի շրջանակներում: