Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել. Շտաբ

Աննա Կոստանյան 10.10.2023 - 15:08
10.10.2023 - 15:08 դիտում

Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:

Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:

Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ