Սահմանափակվել է ՌԴ-ից միայն մեկ տեսակի պաղպաղակի` մարտի 3-ի խմբաքանակի ներմուծումը․ ՍԱՏՄ-ն հորդորում է խուսափել շահարկումներից

2.07.2025 - 21:23 դիտում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ մեր նախորդ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, խնդրում ենք չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։

Մեկ անգամ ևս շեշտում ենք. 2025 թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի միայն 07․03․2025 թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։

Ուշադրություն՝ միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։

Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ