Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կալանավորված կա

5.05.2025 - 19:32 դիտում

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կալանավորված կա:  Այս մասին 1Լurer.am-ին հայտնել են ՔԿ-ից:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- հայտնել են ՔԿ-ից:

Ապրիլի 25-ին տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցել էին, որ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ