Սահմանապահ զինվորի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված. ՔԿ

Աննա Կոստանյան 29.04.2025 - 18:02
29.04.2025 - 18:02 դիտում

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից:

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից 1Lurer.am-ին փոխանցել էին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ