Սակրավորներն ականազերծել են Ստեփանակերտի տարածքի կեսից ավելին

Աննա Կոստանյան 9.12.2020 - 15:37
9.12.2020 - 15:37 դիտում

Անցած շաբաթների ընթացքում սակրավորները Ստեփանակերտի և նրա շրջակայքի տարածքի կեսից ավելին մաքրել են պայթյունավտանգ առարկաներից, հույս ունեն ավարտել աշխատանքը մինչև այս տարվա վերջ, РИА Новости-ին հայտնել է ԼՂՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը:

«Ստեփանակերտ քաղաքի կեսից ավելին մաքրվել է: Հեկտարներով հստակ ասել չեմ կարող, բայց կեսից ավելին մաքրվել է: Հիմա մենք աշխատում ենք քաղաքի մատույցներում», – ասել է Մեսրոպյանը:

Ըստ նրա՝ այսօր Ստեփանակերտի կենտրոնական հատվածը լիովին զերծ է զինամթերքից, որոնք այստեղ են հասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած զինված բախումների ընթացքում:

«Հուսանք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի մաքրել ամբողջությամբ: Մենք պետք է ավարտենք Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվենք Մարտունու շրջան, այնուհետև՝ Մարտակերտի շրջան», – ասել է նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ