Սախալինում բնակելի շենքի պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել

19.11.2022 - 12:09 դիտում

Սախալինում այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում, կենցաղային գազի պայթյուն է որոտացել բնակելի շենքի 4-րդ հարկի բնակարանում, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի՝ հայտնել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն:

Նրա խոսքով՝ մասնագետները շարունակում են փրկարարական աշխատանքները, տեղում աշխատում է 13 միավոր տեխնիկա և 59 մարդ։ Շենքի բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր կացարան:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումն է. շենքը գազիֆիկացված չէ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ