Ռուս և թուրք զինծառայողները համատեղ վերահսկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Աննա Կոստանյան 6.02.2021 - 16:26
6.02.2021 - 16:26 դիտում

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները:

«Մենք գտնվում ենք ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնում, որտեղ ռուս և թուրք զինծառայողները համատեղ խնդիր են իրականացնում՝ դիտարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները:

Իրավիճակի մոնիտորինգը իրականացվում է շուրջօրյա՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» համակարգերի միջոցով:

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», – ասել է Համատեղ կենտրոնի Ռուսաստանի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը:

«Կենտրոնի ռուսական մասում հերթապահ հերթափոխը բաղկացած է օպերատիվ վարչության սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից և անօդաչու թռչող սարքերի շահագործողներից», – ավելացրել է նա:

Կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից շարունակաբար պատկերներ են ստանում դեպի կառավարման կենտրոն, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը և արձանագրվում կողմերի շփման գիծը հատելու բոլոր փաստերը:

Համատեղ կենտրոնի հերթապահ հերթափոխը հավաքում, ամփոփում և ստուգում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը, քննարկում ցանկացած բողոք՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին չկատարելու հետ կապված հարցերի կամ խնդիրների հետ:

facebook sharing button
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ