Ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1343,3 հա տարածք

Գոհար Ստեփանյան 12.02.2021 - 10:41
12.02.2021 - 10:41 դիտում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 268 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ