Ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելովեժյան անտառում

2.03.2022 - 20:20 դիտում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կկայանա լեհ-բելառուսական սահմանին՝ Բրեստի մարզի Բելովեժյան անտառում՝ հայտնում է ТАСС-ը:

Լրագրողներն արդեն այնտեղ են և փորձում են կռահել, թե ինչու են կազմակերպիչներն ընտրել այդ վայրը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բարդ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում Բելառուսի առաջնորդը համոզել էր իր ուկրաինացի գործընկերոջը՝ պատվիրակություն ուղարկել Ռուսաստանի հետ բանակցելու։ Փետրվարի 28-ին Գոմելի մարզում տեղի ունեցավ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը, հանդիպումը տևեց հինգ ժամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ