Ռուս-Հայկական մարդասիրական կենտրոնի վարչությունը նիստ է անցկացրել

Աստղիկ Խաչատրյան 27.05.2021 - 19:17
27.05.2021 - 19:17 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 27-ին տեղի է ունեցել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) վարչության հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ և վարչության համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը:

Միջոցառման ընթացքում քննարկվել են 2020 թվականի ընթացքում կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր:

Հաստատվել են 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության, Հայաստանի, Ռուսաստանի և երրորդ երկրի տարածքներում մարդասիրական արձագանքման իրականացման կարգի նոր խմբագրությունները, կենտրոնի գործունեության հետագա հեռանկարները:

Աշխատաժողովի ընթացքում ռոտացիոն կարգով իրականացվել է ռուսական և հայկական կենտրոնի տնօրենի և համատնօրենի փոխատեղում:

Նիստի ավարտին Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին ՌՀՄԱԿ-ի վարչության նիստի արձանագրությունը:

Կողմերն անդրադարձել են 2020-2021թթ.-ին մարդասիրական կենտրոնի կատարած աշխատանքներին: Ն. Գրեչուշկինը նշել է, որ նախորդ տարին բարդ էր՝ պայմանավորված մի շարք գործոններով, մասնավորապես՝ COVID-19-ով և 44-օրյա պատերազմով: Նա հպարտությամբ է նշել, որ մարդասիրական կենտրոնն առաջիններից էր, որը ներգրավվել է հումանիտար աղետի հետևանքների վերացման գործում: Նա նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը:

ՌՀՄԱԿ-ի հիմնական նպատակն է ուսուցումը. 2020 թվականին կորոնավիրուսային համավարակի պատճառով 21 ծրագրերից իրականացվել է ընդամենը 5-ը, որին մասնակցել է 41 մասնագետ: Վարչության անդամները վստահություն են հայտնել, որ այս տարի կփորձեն բոլոր ծրագրերը կյանքի կոչել:

Նիստից հետո ՌԴ ԱԻ փոխնախարար Նիկոլայ Գրեչուշկինին ընդունել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ