Ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում

Աստղիկ Խաչատրյան 22.12.2021 - 09:21
22.12.2021 - 09:21 դիտում

Մոսկվայում կայացած ռուս-հայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հանդիպումը նոր թափ է հաղորդել երկու երկրների միջև գործակցությանը:

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, 2022թ. ռուս-հայկական առողջապահական ամենամյա համաժողովը կանցկացվի Հայաստանում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրավերով ռուս-հայկական համաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի այցը Հայաստան: Առողջապահության ոլորտում հայ-ռուսական համատեղ ջանքերն արդյունավետ կանդրադառնան համակարգի բարեփոխումների վրա:

Հիշեցնենք, որ ռուս-հայկական համաժողովը նշանավորվեց համագործակցության երկու հուշագրի ստորագրմամբ` ՌԴ Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաև Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ