Ռուս խաղաղապահների տասներորդ ինքնաթիռն է մեկնել Լեռնային Ղարաբաղ

Աննա Կոստանյան 10.11.2020 - 13:04
10.11.2020 - 13:04 դիտում

Ռուս-խաղաղապահներ տեղափոխող տասներորդ «Իլ -76» ինքնաթիռը Ուլյանովսկից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

««Իլ -76» տասներորդ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել են ռուս խաղաղապահներ, օդ է բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութ և զրահափոխադրիչ է», – ասվում է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ