Ռուս խաղաղապահների բուժանձնակազմը օգնություն է ցուցաբերում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին

Աստղիկ Խաչատրյան 25.09.2023 - 21:13
25.09.2023 - 21:13 դիտում

ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի բուժանձնակազմը ներգրավվել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներում։ Այս մասին հայտնում է խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։

«Խաղաղապահ զորախմբի բժիշկները օգնություն են ցուցաբերում Ղարաբաղի բնակիչներին, որոնք տուժել են պայթյունի հետեւանքով։ Առավել ծանր վիրավորները տեղափոխվել են հատուկ նշանակության բժշկական ջոկատ»,- նշված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ